Լա Լիգայի առաջիկա տուրի՝ «Գրանադա»-ի դեմ հանդիպման մասին է խոսել «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն:
««Գրանադա»-ն շատ լավ է մեկնարկել Լա Լիգայում: Առաջնության նորեկները միշտ էլ վտանգավոր են այն էլ մեկնարկում: Վառ օրինակ է «Օսասունա»-ն: Կփորձենք հաղթել և 3 միավոր վաստակել:
Վերջին շրջանում մենք արտագնա խաղերում այդքան էլ հաջող հանդես չենք գալիս: Չենք ցուցադրում այն խաղը, ինչ «Կամպ Նոու»-ում է լինում: Պետք է փոխել այդ դինամիկան»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Marca-ն: