fbpx
Հասարակություն

28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանում․ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Ինքնորոշում և ինքնիշխանություն։ Սրա՛նք են Անկախության տոնի, անկախության հանրաքվեի հերթական տարեդարձի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը։ Սրա՛նք են այս տոնի հիմքում ընկած այն նվիրական գաղափարները, որոնց մենք պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք սերունդներին։

Շնորհավորում եմ բոլորիս։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայկական անկախ պետականությունը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ