Լա Լիգայում «Ռեալի» դեմ սպասվող խաղի մասին AS-ին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանություն է տվել «Սևիլիայի» հարձակվող Խավիեր Հերնանդեսը:
– Արդեն մրցաշրջան ես անցկացրել «Ռեալում»։ Եթե գոլ խփես, կնշե՞ս:
– Այո, իհարկե: Խփած գոլը ուրախություն է։ Կարծում եմ՝ խփած գնդակները միշտ պետք է տոնել։ «Ռեալն» ինձ համար յուրահատուկ ակումբ է, որին շատ եմ հարգում։ Ես նրանց շնորհակալ եմ։
– Սերխիո Ռամոսը կարող է անձամբ հսկել քեզ կիրակնօրյա խաղում։
– Դե, եթե խաղամ.. Սերխիոն շարունակում է մնալ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը:
Հարձակվողներին դժվար է խաղալ նրա դեմ։ Նա էտալոն է հավաքականի և ակումբի համար։
-Դու դեռ շփվու՞մ ես «Ռեալից» որևէ մեկի հետ:
– Մի քանի խաղացողների հետ, այո: Նաև Լուկաս Վասկեսի հետ, թեև նա ավելի ուշ էր տեղափոխվել: Նա հիանալի խաղացող է և մարդ, – ասել է Չիչարիտոն ։