Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման գլխի հարվածով եզրափակել է Դանի Կարվախալի աջ եզրից կատարած փոխանցումը՝ խփելով հանդիպման միակ գնդակը`Լա լիգայի հերթական տուրի՝ «Սևիլիա»-ի դեմ խաղում։
2019 թվականի արդյունքներով, սա Բենզեմայի՝ գլխով խփած 9-րդ գնդակն էր:
Այս ցուցանիշով 31-ամյա ֆուտբոլիստը զբաղեցնում է առաջին հորիզոնականը եվրոպական թոփ-5 լիգաների բոլոր ֆուտբոլիստների շրջանում:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բենզեման 5 հանդիպման է մասնակցել, որոնցում նույնքան գոլ է խփել:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին «Սերուցքայինների» կազմում խաղում է 2009 թվականից: