ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի մեկնարկային 6 տուրերում «Չելսի»-ն 13 գնդակ է բաց թողել:
Սա 1978/79 մրցաշրջանի հակառեկորդի կրկնությունն է: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը։
Այս պահին «ազնվականներ»-ը 8 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը:
Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալելու են «Բրայթոն»-ին: