fbpx
Աշխարհ

Բինալի Յըլդըրըմը նոր բարձր պաշտոնի է հավակնում Թուրքիայում

Թուրքիայի նախկին վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Բինալի Յըլդըրըմը պատրաստվում է զբաղեցնել Թուրքիայի փոխնախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում է թուրքական Sozcu լրատվամիջոցը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, Թուրքիայի նախագահականում արդեն աշխատասենյակ է պատրաստվում Յըլդըրըմի համար: Ֆուաթ Օքթայից հետո նա լինելու է Թուրքիայի երկրորդ փոխնախագահը:

Նշենք, որ հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի արտահերթ ընտրություններում Յըլդըրըմը երկու հիմնական թեկնածուներից մեկն էր: Սակայն, ընտրությունների արդյունքում նա զիջել էր առավելագույն ձայներ ստացած Էքրեմ Իմամօղլուին, որը առաջադրված էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ