fbpx
Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ խմբակությունների ղեկավարների հետ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 23-ին ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և նույն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԱԱՌ մշակման գործընթացը և փաստաթղթի նախնական կառուցվածքը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել է ԱԺ խմբակցությունների մասնակցությունը ԱԱՌ-ի մշակման գործընթացին:

Կողմերը համատեղ քննարկել են ԱԱՌ մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու հետագա գործողությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ