fbpx
Աշխարհ

ԵՄ-ն լուրջ քայլեր է ձեռնարկում կլիմայի պահպանման ոլորտում

Եվրամիությունը մտադիր է միջազգային գործընկերներին «հավակնոտ» ռազմավարություն ներկայացնել կլիմայի պահպանման ոլորտում հաջորդ տարվա սկզբին: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ՄԱԿ-ի գագաթնաժողովում:

«Եվրոպան պետք է գնա ավելի հեռու և ավելի արագ: Եվրահանձնաժողովի ընտրյալ ղեկավարը «կանաչ պայմանագիրը» կներկայացնի իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում:

Նա նաև առաջարկել է 2030 թվականին արտանետումների կրճատման վերաբերյալ Եվրամիության նպատակային ցուցանիշը բարձրացնել մինչև 50 տոկոս կամ նույնիսկ 55 տոկոս»,-ասել է Տուսկը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում:

Եվրախորհրդի ղեկավարը նաև հայտնել է, որ ԵՄ-ի տարածքից արտանետումները կազմում են համաշխարհային ծավալի սոսկ 9 տոկոսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ