fbpx
Սպորտ

Ես շատախոս մարդ չեմ, ամեն ինչ պահում եմ ներսում․ Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր ներաշխարհի մասին։

«Ես շատախոս մարդ չեմ ու շատ փակ եմ։ Ամեն ինչ պահում եմ իմ ներսում։ Բանը հասնում է նրան, որ ես զայրանում եմ, պոռթկում ու մարդկանց հետ շփվում ոչ ճիշտ։ Բայց ես աշխատում եմ դրա վրա։ Ամեն անգամ, երբ ինձ պետք է ինչ-որ մեկի հետ խոսել, ես փորձում եմ անել դա։ Կարծում եմ` դրանից ավելի լավ եմ զգում։

Ես մի քանի անգամ կորցրել եմ ինքնավստահությունս ու այն վերականգնել եմ թանկ գնով։ Բայց կարծում եմ, որ ամեն մարդ էլ անհաջողություններ է կրում, դա կյանքի մի մասն է։ Այդ սխալներից հետո դու աճում ես ու սովորում։

Ծնողներիս, քրոջս, ընտանիքիս ու ընկերներիս համար եմ ես խաղում ու մարզվում ամեն օր։ Նրանք այն մարդիկ են, ովքեր օգնել են ինձ, երբ ես ոչինչ չունեի։ Նրանք իմ ներշնչանքն են», – Նեյմարի խոսքերը մեջբերում է Mirror-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ