«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հիացած է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյով ու սա վերջինիս դարձնում է Զինեդին Զիդանի ամենանախընտրելի փոխարինողը։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Նշվում է, որ «Ռեալը» կհրավիրի Պոչետինոյին, եթե որոշի հրաժարվել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Զիդանից։
Հիշեցնենք, որ Պոչետինոն ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզչի հավակնորդներից էր, բայց այդ մրցանակին արժանացավ «Լիվերպուլի» ղեկին գտնվող Յուրգեն Կլոպը։