Մահացել է հռչակավոր մարմնամարզիկ, «Ազարյանական խաչի» հեղինակ Ալբերտ Ազարյանի տիկին՝ Ելիզավետա Ազարյանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածվել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի Facebook-ի էջում։
ՀՄՖ-ն իր ցավակցությունն է հայտնել է Ելիզավետա Ազարյանի հարազատներին։
Նշենք, որ Ազարյանը մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։

