Կառավարությունը, որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը, ընդունեց «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ին պատկանող 7,5 միլիարդ դրամ գնահատված շուկայական արժեքով շենքերը, շինությունները, դրանց գույքը և հողամասը։
Որոշման համաձայն՝ նվիրատվության մեջ են մտնում՝
Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19.758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները,
դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը,
շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքը: