Թիմի վիճակն այդքան էլ վատ չէ, ինչքան որ նկարագրում էին․ Զիդան

Ամենադիտվածներ

Թիմի վիճակն այդքան էլ վատ չէ, ինչքան որ նկարագրում էին․ Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ակումբի մասին՝ ամփոփելով «Օսասունայի» հետ կայացած հանդիպումը։

«Մենք գիտենք, թե ինչ կարգ ունենք, երբ տիրապետում ենք գնդակին: Փորձում ենք խաղալ կոմպակտ և ագրեսիվ: Մենք հավատում ենք նրան, ինչ անում ենք։ Թիմը հիմա իդեալական վիճակում չէ, բայց այդքան էլ վատ չէ, ինչքան որ նկարագրում էին։ Ես շատ եմ վստահում իմ խաղացողներին։

Մենք ունենք 25 շատ լավ ֆուտբոլիստներ, և նրանք ապացուցել են դա։ Ամեն օրվա հետ մենք ավելի լավ տեսք ենք ունենում:

Այո, մենք առաջատար ենք մրցաշարային աղյուսակում, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Պետք է շարունակել նույն ոգով», – Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ