ՏԿԵ նախարարությունը հայտնել է, որ Երևանում հոկտեմբերի 18-19-ը կանցկացվի հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։
«Պլենար նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։
Նիստերի աշխատանքներին կմասնակցեն նաև ՀՀ մարզպետներ, ՌԴ ռեգիոնների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական միության, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գործարարներ։
Նշվում է, որ ֆորումի շրջանակում կկազմակերպվեն մի շարք կլոր սեղաններ տնտեսության, արդյունաբերության, կրթության և պատմամշակութային զբոսաշրջության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերով։
- ՏԿԵ նախարարը այցելել է Ագարակի պղնձոմոլիբդենային կոմբինատ
- ՏԿԵ նախարարը բնակարանի գնման վկայականներ է հանձնել ժամանակավոր կացարաններում բնակվող 12 ընտանիքի
Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրային և ներդրումային համագործակցության ակտիվացման ուղղված համատեղ միջոցառումների իրականացմանը: Նախատեսվում է քննարկել նաև ներդրումների համար գործարար բարենպաստ միջավայրի ստեղծմանը և երկու երկրներում տնտեսական աճի խթանմանը վերաբերող հարցեր, դրանց լուծումները։
Կլոր սեղանները կանցկացվեն հետևյալ թեմաներով․
«Եվրասիական գործընկերության շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները»
«Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում»
« Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում»
«ՀՀ և ՌԴ մարզեր․կրթական և երիտասարդական համագործակցություն»
«Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում»:
Կլոր սեղանները կանցկացվեն` Ամիրյան փողոց, տուն 2 հասցեում (Holiday INN Erevan հյուրանոց), իսկ պլենար նիստի ընթացքին հնարավոր է հետևել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Կլոր սեղանների հեռարձակումը՝ Synergy.Online հարթակում՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:30-13:00-ը։ Նիստերը կանցկացվեն զուգահեռ ռեժիմով:
Պլենար նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հոկտեմբերի 19-ին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկով,
ՀՀ և ՌԴ նախագահների աշխատակազմերի ներկայացուցիչներ,
ՀՀ և ՌԴ նախարարներ, ՀՀ մարզերի և ՌԴ ռեգիոնների ղեկավարներ,
Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչներ, գործադիր և օրենսդրական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

