Էյֆելյան աշտարակի լույսերը կհանգչեն՝ ի հիշատակ Ժակ Շիրակի

Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի, որը մահացել է սեպտեմբերի 26-ին: Այս մասին տեղեկացրել է SETE ընկերությունը, որը սպասարկում է Էյֆելյան աշտարակը:

«Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ժակ Շիրակի: Նաև այդ պահից սկսած աշտարակն այցելուներ չի ունենա: Մենք չենք կարող ապահովել հյուրերի անվտանգությունը, երբ լույսերը չեն վառվում»,-ասել է զրուցակիցը:

Շիրակը, որը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնել է 1995-2007 թվականներին, կյանքից հեռացել է այսօր առավոտյան: Նախկին նախագահն 86 տարեկան էր:

Ամենաթարմ