Գերմանիայի Լայպցիգ քաղաքում` հայտնի «Mädler Passage» առևտրի կենտրոնում, յուրահատուկ ֆլեշմոբ է տեղի ունեցել հայ փոքրիկ երգիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» Facebook-ի էջից:
Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչների» երգչախմբի երեխաները կատարել են «Սարի սիրուն յար»-ը և այլ հայկական երգեր:
https://www.facebook.com/100024128175066/videos/506068200207448/