fbpx
Աշխարհ

Իլոն Մասկին մեղադրել են ԱՄՆ աշխատանքային օրենսդրություն խախտելու մեջ

Կալիֆոռնիայի վարչական դատարանի դատավոր Ամիտա Բաման Թրեյսիի կայացրած վճռի համաձայն Tesla ընկերությունը և այդ ընկերության նախագահ Իլոն Մասկը բազմիցս խախտել են ԱՄՆ աշխատանքային օրենսդրությունը: Այս մասին հայտնում է Fox Busines-ը։

Ըստ դատավորի որոշման՝ ընկերությունը միջոցներ է ձեռնարկել այն աշխատակիցների դեմ, որոնք 2017թ․ ցանկացել են միանալ արհմիություններին, ինչը աշխատանքային օրենսդրության խախտում է։

Թրեյսին, որպես օրինակ, ներկայացրել է 2018թ․ մայիսին Մասկի թվիթը, որում նա սպառնում է աշխատակիցներին զրկել արժեթղթերից, եթե անդամակցեն արհմիություններին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ