fbpx
Սպորտ

Ես խաղում եմ այն ժամանակ, երբ ցանկանում է մարզիչը. Բուֆֆոն

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է Չեմպիոնների լիգայի մասին։ Իտալացի ֆուտբոլիստը ակումբային մակարդակով միայն այդ մրցաշարում հաղթող չի ճանաչվել։

«Չեմպիոնների լիգան խաղալու մեծ շարժառիթ է ինձ համար։ Պետք է շնորհակալություն հայտնեմ կյանքին, որ դեռ չեմ հաղթել այն, հակառակ դեպքում պետք է հարցնեի ինքս ինձ, թե ինչու եմ շարունակում խաղալ մինչև հիմա։

Հիանալի է դեռևս խաղի մեջ լինելն ու նորից փորձելը։ Սակայն մենք չունենք պայմանավորվածություն, որ ես Եվրոպայում (ՉԼ-ում/խմբ․) գոնե մեկ հանդիպում կանցկացնեմ։ Մենք «Յուվենտուսում» ենք, այլ ոչ թե սիրողական ակումբում։ Ես խաղում եմ այն ժամանակ, երբ ցանկանում է մարզիչը»,-Բուֆֆոնի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Երեկ Ա սերիայի 6-րդ տուրում խաղալով ՍՊԱԼ-ի դեմ՝ Բուֆֆոնը դարձավ ակումբային մակարդակում ամենաշատ հանդիպումներն անցկացրած իտալացի ֆուտբոլիստը։ 41-ամյա դարպասապահը 903 հանդիպում է անցկացրել ու շրջանցել է Մալդինիի ռեկորդը, ով 902 հանդիպում է անցկացրել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ