«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան անդրադարձել է Ա Սերիայի՝ «Լեչչեի» հետ հանդիպման արդյունքին: Նշենք, որ խաղն ավարտվել է 1-0 հաշվով: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
«Մենք պետք է հաղթեինք այս խաղում, այդ պատճառով գոհ ենք արդյունքից։ Մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք, վերահսկում էինք խաղը և բազում գոլային պահեր ստեղծեցինք։ Այո, մեզ չհաջողվեց 11-մետրանոցից գոլ խփել, բայց, կարծում եմ, իմ ֆուտբոլիստները լավ են աշխատել։
Գիտենք, որ մեր մարտավարությունը հակառակորդին թույլ է տալիս պահեր ստեղծել, բայց այսօր մենք կարող էինք հաղթել հինգ կամ վեց գնդակի տարբերությամբ։ Սմոլինգն ու Մանչինին լավ խաղացին, կարևոր էր բաց չթողնել։ Ինձ դուր եկավ, թե ինչպես է թիմն այսօր տեղաշարժվում խաղադաշտում, ամեն ինչ ներդաշնակ էր», – մասնավորապես նշել է մարզիչը: