Ատլանտյան օվկիանոսում «Լորենցո» փոթորիկն ուժգնացել է՝ հասնելով հինգերորդ կատեգորիայի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի՝ Փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնին (NHC):
«Լորենցո»-ն հինգերորդ կատեգորիայի փոթորիկ է Սաֆիրա Սիմփսոնի սանդղակով: Ինտենսիվության տատանումները հնարավոր են կիրակի օրվա ընթացքում: Ըստ կանխատեսումների՝ թուլացման միտումը կնկատվի կիրակի երեկոյան:
Այնուհանդերձ, ակնկալվում է, որ «Լորենցո»-ն կդառնա հզոր փոթորիկ, երբ մոտենա Ազորյան կղզիներին մի քանի օր անց։ Այս մասին նշվում է NHC հայտարարության մեջ: