Այսօր մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է. Ազգային պատկերասրահի անդրադարձը

Հրապարակող՝

Այսօր մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է. Ազգային պատկերասրահի անդրադարձը

Ամենադիտվածներ

Այսօր մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է (1860 – 1921 թթ): Այս կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահն անդրադարձել է նրա ամենաակնառու գործերից մեկին: Facebook-ի էջում հրապարակելով այն՝ գրել է.

«Քրիստոսի կերպարին նվիրված Վարդգես Սուրենյանցի ամենաակնառու գործերից է 1900 թվականին ստեղծված «Քրիստոսի դեմքը. Դաստառակ» նկարը:

Ռեալիստական մեկնաբանմամբ այն ներկայացնում է Փրկչի «Անձեռակերտ Պատկերը»:Ըստ քրիստոնեական ավանդության՝ Եդեսիայի Աբգար թագավորը (մ.թ. 13 – 50 թթ.) Քրիստոսի կենդանության օրոք լսելով նրա հրաշագործությունների մասին, հավատացել է, որ նա Աստծո Որդին է: Անբուժելի հիվանդ Աբգարը նամակ է ուղարկել Քրիստոսին, որով խնդրել է գալ և բժշկել իրեն: Փրկիչը թագավորի սուրհանդակ Անանին տվել է Անձեռակերտ Պատկերը, որն իր դեմքի հպումով նա դրոշմել է դաստառակի վրա, որի շնորհիվ և Աբգարը բժշկվում է:

Սպիտակ կտորի վրա դրոշմված Քրիստոսի դեմքն ունի անմեկնելի մոգական ազդեցություն: Փշե պսակից վնասված ճակատից հոսում են արյան կաթիլները: Նրա մեծ, պարզ աչքերը, խաղաղ հայացքը լույս են ճառագում: Դեմքի հազիվ նշմարվող ուրվագծերը, որոնք տեղ-տեղ անհետանում են, իսկապես թողնում են Անձեռակերտ Պատկերի տպավորություն: Այստեղ կրկին արվեստագետն ի ցույց է դնում կատարողական իր մեծ վարպետությունը` դիտողի մոտ ստեղծելով մեխերով պատին ամրացված և տեղ-տեղ վնասված քաթանե կտորի իրական տպավորություն: Վարդգես Սուրենյանցի «Քրիստոսի դեմքը. Դաստառակ» ստեղծագործությունն իրավամբ կարելի է դասել «Անձեռակերտ Պատկերի» լավագույն օրինակների շարքին»:

Աղբյուր՝ shantnews.am

Ամենաթարմ