ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ներկա են գտնվել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում նշվող Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի և Խաչատուր Աբովյանի՝ Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակի հանդիսությանը:
Հանդիսությանը մասնակցել է նաև Օհայոյի համալսարանի պատմաբան Պիետրո Շաքարյանը և հանդես եկել ելույթով։
«Արարատյան վերելք-190» խորագրով հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել «Արարատի հայացքով» խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը: Գլխավոր մրցանակների են արժանացել Հարություն Ստեփանյանը /150․000 դրամ/, Անուշ Կարաքեշիշյանը /100․000 դրամ/, Էդուարդ Մկրտչյանը /Արևմտյան Հայաստանի ուղեգիր/։
«Արարատյան վերելք-190» հոբելյանական ցուցապաստառի վրա կիրառվել է AR mobile տեխնոլոգիան՝ «Խաչատուր Աբովյան» ֆիլմից արարատյան տեսարանի հատվածով։
«Արարատյան վերելք-190» խորագրով հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մինչև տարեվերջ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։