Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է Brexit-ի հարցով ԵՄ-ի ներկայացվելիք առաջարկները, որոնք ներառում են իռլանդական հարցին առնչվող ծրագիրը:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, առաջարկվող նախագծով ենթադրվում է, որ Հյուսիսային Իռլանդիան, ըստ երևույթին, կմնա ապրանքների եվրոպական միասնական շուկայում, սակայն դուրս կգա մաքսային միությունից:
Նշվում է, որ Հյուսիսային Իռլանդիան դեռ պետք է հաստատի կարգավորումները և 4 տարին մեկ պետք քվեարկության իրավունք ունենա դրանք պահպանելու համար:
Ելույթ ունենալով Պահպանողական կուսակցության համաժողովում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ տվյալ նախագծին միայն մեկ այլընտրանք կարող է լինել՝ ԵՄ կազմից դուրս գալն առանց որևէ գործարքի:
Կառավարությունը պետք է քննարկումներն ավարտի մինչև հոկտեմբերի կեսերը, քանի որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը նախատեսվում է կնքել ամսվա երկրորդ կեսին: