Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում կայացավ «Բարսելոնա» – «Ինտեր» դիմակայությունը։
Խաղի առաջին կեսը հիանալի մեկնարկեց իտալական ակումբն ու արդեն 2-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը։ Մինչև ընդմիջում «Ինտերը» մի քանի գոլային պահ ունեցավ, սակայն չկարողացավ իրացնել դրանք ու թիմերը 2-րդ կեսը դիմավորեցին 0-1 հաշվով։ Այստեղ արդեն պատկերը մի փոքր այլ էր։ Նախ Սուարեսը գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը 58-րդ րոպեին։ Իսկ 84-րդ րոպեին ուրուգվայցին իր հաշվին դուբլ գրանցեց ու կամային հաղթանակ պարգևեց կատալոնական ակումբին։
Հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 4 միավոր ու խմբային փուլի 3-րդ տուրից Դորտմունդի «Բորուսիայի» հետ միասին F խմբում կիսում է 1-ին հորիզոնականը։ «Սլավիան» և «Ինտերը» վաստակել են 1-ական միավոր։
https://www.youtube.com/watch?v=_QG5GsGN2TE