fbpx
Տնտեսություն

«Եղվարդի համալիր» ընկերությունը կկատարի 8,67 միլիարդի ներդրում

Կառավարությունը «Եղվարդի համալիր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունվարի 15-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 12-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգեց 3 տարի ժամկետով:

Ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել շուրջ 8,67 մլրդ դրամի չափով ներդրում՝ մեծ քանակի խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 130 նոր աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ