fbpx
ՏՏ

iPhone SE 2-ը կարող է թողարկվել 2020-ին․ մանրամասներ են հայտնի

Բազմաթիվ լուրեր են տարածվում iPhone SE 2-ի թողարկման մասին, իսկ վերլուծաբանները կրակի մեջ յուղ են լցնում՝ ավելացնելով սարքի հանդեպ հետաքրքրությունը։ Այս մասին հաղորդում է Geek կայքը։

Բացի դրանից՝ սմարթֆոնը մասեր կստանա նաև iPhone 8-ից, իսկ արտադրողականության համար պատասխանատվությունը կկրեն A13 Bionic չիպսետը եւ 3 Գբ օպերացիոն հիշողությունը։

Հայտնի վերլուծաբան Մին Չի Կուոն նոր մանրամասներ է ներկայացրել iPhone-ի վերաբերյալ։ Նրա փոխանցմամբ՝ սարքի թողարկումը կկայանա 2020թ․ առաջին եռամսյակում։ Դիզայնը շատ կհիշեցնի iPhone 8-ին։

Դեռևս տեղեկություններ չկան նորույթի արժեքի մասին։ 9to5mac կայքի խմբագիրները ենթադրել են, որ արժեքը կմնա iPhone 8-ի ընթացիկ գնային մակարդակի վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ