Թուրքիանի «Յուվենտուսի» բարձրաստիճան պաշտոնյաները կասկածվում են խարդախություն կատարելու մեջ։
Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Նշվում է, որ խոսքը ակումբի նախագահ Անդրեա Անյելիի, փոխնախագահ Պավել Նեդվեդի ու նախկին մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի մասին է։
Ըստ աղբյուրի՝ նրանք մեղադրվում են ֆինանսական հաշվետվությունները կեղծելու, կապիտալը 50 ավելի ցույց տալու և խարդախություն կատարելու մեջ։
Նշվում է նաև, որ Ոստիկանությունն արդեն առգրավվել է անհրաժշետ փաստաթղթերը «Յուվեի» գրասենյակից և կիրականացնի համապատասխան ուսումնասիրություն։

