«Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ առաջին ծանոթության մասին․
«Նա այնպիսին էր, ինչպես բոլորը։ Շատ ջերմ էր։ Իհարկե, նա լավագույններից է ֆուտբոլում, բայց կյանքում սովորական մարդ է։ Կրիշտիանուն միանգամից կոտրում է սառույցն ու ստիպում է զգալ, թե ինչ-որ այլ մարդու հետ ես խոսում։
Ակումբում ընտանեկան մթնոլորտ է։ Բոլորը մեկ բան են ցանկանում՝ հաղթել բոլոր խաղերում ու տիտղոսներ նվաճել։ Բոլորը կենտրոնացած են աշխատանքի վրա»,- Ռեմսիի խոսքերն է մեջբերում BBC-ն։