«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի մասին «աղվեսների» դեմ ԱՊԼ-ի 8-րդ տուրի նախօրեին։
«Իհարկե, «Լեսթերը» կարող է ավարտել թոփ-4-ում։ Նրանք ունեն այդ պոտենցիալը։ Մնացած վեց ակումբներից նրանց տարբերությունը միայն անվան մեջ է։
Դարպասապահը դեռևս թիմում է։ Պաշտպանությունը շատ լավ տեսք ունի։ Դաշտի կենտրոնում խաղում են աշխատասեր ու տաղադավոր ֆուտբոլիստներ։ Նույնը կարելի է ասել նաև հարձակման գծի մասին։ Զարմացած չեմ, որ Ռոջերսը գերազանց աշխատանք է տանում «Լեսթերում»։ Երբ եկա «Լիվերպուլ», գիտեի, որ այստեղ նրա մեղքը չկա։ Նա մեծ աշխատանք է կատարել «Սելթիկում» և հիմա էլ՝ «Լեսթերում»»,-Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
«Լիվերպուլ» – «Լեսթեր» հանդիպումը կկայանա շաբաթ օրը և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։