fbpx
Քաղաքականություն

ՀՀ-ն մեկ պայքար ունի․ ֆեյք սովետական միությունից դուրս գալը․ Նարեկ Այվազյան

Հայաստանը հիմա մեկ պայքար ունի, որը ամեն կեպ դարձրել են ոչ օրակարգային թե՛ ներսի ուժերը, թե՛ դրսի կենտրոնները: Դա ֆեյք սովետական միության կազմից դուրս գալն է վարկյան առաջ: Ես դրա համար պայքարել եմ ու պայքարելու եմ:

Ցավալի է, որ մենք դաշնակից ենք համարում Ռուսաստանին, իսկ իրենք մեր հակառակորդի հետ են տնտեսական զարգացումները կապում, բայց նաև ցուցիչ է, թե ինչպիսի դաշնակից են: Նման է նրան, (կյանքում պատահած կլինի), որ ընկեր կամ ընկերուհի է լինում, բայց մի օր պարզում ես, որ ում հետ կոնֆիլկտային հարաբերություններ են, իր հետ է շփվում ու կիսվում հենց քո մասին, քո թուլություններից: Եթե այդ դեպքում դա համարում ենք տմարդություն, ապա պետության դեպքում ոխերիմ բարեկամություն:

Կտեսնեք՝ ժամանակը կգա, ու ամենաշատ արգելակողներն ու իներտ պահողները, նաև «հա, լավ, այ ախպեր, հո ռուսի դեմ դուս չե՞նք գա» ասողներն ինձանից առաջ ընգած են կռիվ տալու մեր ազատության ու ինքնիշխանության համար:

Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ