fbpx
Իրավական

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթափոխին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը։

Սահմանապահ ոստիկաններին դիրքեր ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Դիմելով ներկաներին Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկաններն այսօր հասարակական կարգը պահպահելուն զուգահեռ իրականացնում են նաև ազգանվեր մեկ այլ առաքելություն։ Նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ մաղթելով անփորձանք ծառայություն։

Ավանդույթի համաձայն ոստիկանները մեկնելուց առաջ աղոթեցին ու երդվեցին։

Հանդիսավոր երթից հետո նրանք մեկնեցին Տավուշ՝ նվիրական առաքելության։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ