fbpx
Հասարակություն

Լյուբան ու Ֆեդիկը՝ 10-րդ դարի հայ եկեղեցու պատերին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Լուսանկարներում Կոտայքի մարզում Արզական գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը հայտնի է նաև Նեղուցի վանք անվանմամբ: Թեև այս գեղեցկագույն վանքը լքված է, ավերակ դարձած, սակայն այցելուների պակաս չկա: Բլրի վրա կառուցված այս վանքը թվագրվում է 10-11 դարերին, և չնայած իր կիսավեր վիճակին, այստեղ ուխտագնացություններ են լինում, շատ զբոսաշրջիկներ են այցելում:

Դեռ մուտքին չհասած, այս կոթողով կարելի է հիանալ, բայց հենց մուտքի մոտ պատերին «Գագո», «Լյուբա», «Ֆեդիկ» գրառումները ոչ այն է՝ հիասթափեցնում են, ոչ այն է՝ զայրացնում: Վանքը գործող չէ, հոգևոր ծառայող չունի, հավանաբար այդ պատճառով էլ, ով հասնում է՝ իր սիրելիի, ծնողների ու անհայտների անունները «դաջում» է պատերին, ու բոլոր պատերին:

Ընդ որում, այդ անուններն ու գրառումները այնպիսի հատվածներում են, որ հատուկ ջանքեր են հարկավոր. պատերի շատ բարձր հատվածներում: Այսպիսով անարգում են պատմական կոթողը, սա ուղղակի վանդալիզմ է:

Գրում է Aravot-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ