Մյունխենի «Բավարիայի» դարպասը հաղթական դուբլ ձևակերպելուց հետո «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը միացել է Հայաստանի Ազգային հավաքականին:
Նա ՀՖՖ TV-ին տված հարցազրույց է տվել: Հարցազրույցի ընթացքում ֆուտբոլիստն անդրադարձել է Նոյերին խփած երկու գոլերին, Բունդեսլիգայի ու 2-րդ Բունդեսլիգայի միջև տարբերությունների ու խաղընկերների շնորհավորանքներին:
«Շատ-շատ լավ էր: Մեզ համար էլ շատ կարևոր էր, քանի որ «Հոֆենհայմը» Մյունխենում դեռ երբեք չէր հաղթել: Այդ միավորներն էլ մեզ համար շատ կարևոր էին, քանի որ առայժմ քիչ միավորներ ունենք:
Բունդեսլիգայում ավելի խելացի, ավելի արագ են խաղում, որակն ավելի բարձր է: Դա է տարբերությունը 2-րդ բունդեսլիգայից:
Խաղից հետո բան չի փոխվել, բայց տղաները շատ էին ուրախացել: Ուրախացել էին, որ հաղթեցինք Մյունխենում, ինձ համար նույնպես շատ ուրախ էին, բոլորը շնորհավորում էին», – նշել է ֆուտբոլիստը: