fbpx
Աշխարհ

Սիրիայի հյուսիսում զորահավաք է հայտարարվել

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքների ինքնավար վարչակազմը համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ կապված Թուրքիայի ԶՈՒ-ի վերահաս ռազմական գործողությունների սպառնալիքի հետ։ Այս մասին հաղորդում է CNBC-ն:

«Ինքնավար վարչակազմը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում երեք օրով համընդհանուր զորահավաքի մասին և կոչ է անում մեր բոլոր ինստիտուտներին, կառավարություններին և մեր ժողովրդի բոլոր խավերին ուղևորվել Թուրքիայի հետ սահման՝ իրենց պարտքը կատարելու և այս պատմական պահին դիմադրություն ցույց տալու»,-ասված է վարչակազմի մամուլի հայտարարության մեջ:

Իրաքյան Քուրդիստանում և աշխարհի այլ անկյուններում բնակվող քրդերին էլ վարչակազմը կոչ է արել բողոքի ակցիաներ անցկացնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ