«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 2022-ին Գերմանիայի հավաքական հրավիրվելու մասին լուրերը, երբ ավարտին կհասնի նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ:
Չգիտեմ՝ արդյոք ես ուզում եմ ստանալ այս աշխատանքը: Այս մասին ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ մեկնաբանելով 2022-ին Գերմանիայի հավաքական հրավիրվելու մասին լուրերը։ Նշենք, որ հենց այդ ժամանակ էլ ավարտվում է մարզչի պայմանագիրը անգլիական ակումբի հետ։
«Ես այդ թեմայով ոչինչ չեմ կարող ասել։ Չգիտեմ՝ արդյոք ես ուզում եմ ստանալ այս աշխատանքը:
Եթե խոսենք այսօրվա մասին, ապա նման ցանկություն չունեմ։ Հենց հիմա ես միանգամայն երջանիկ եմ այնտեղ, որտեղ գտնվում եմ, և դա ամենակարևոր բանն է ողջ պատմության մեջ։
Ես նաև չեմ կարող հարյուր տոկոսով վստահ լինել, որ ես ճիշտ մարդ եմ հավաքականում աշխատելու համար։ Եթե ապագայում այդ հարցը կրկին լինի, ես կմտածեմ։ Բայց ոչ հիմա»,-ասել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է Bild-ը։