Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությանը։
Ադրբեջանի նախագահականի հասարակական կազմակերպություններին աջակցող խորհրդի անդամ Էմին Հասանլըն հայտարարել է, որ 1000-ից ավել ադրբեջանցի երիտասարդներ թուրքական բանակին կամավոր անդամագրվելու համար դիմումներ են ներկայացրել:
Հասանլըն իր ելույթում հույս է հայտնել, որ Սիրիա մտած թուրքական բանակի գործողությունները հաջողությամբ կպսակվեն և հաղթանակ գրանցեն։
Նրա խոսքերով, բազմաթիվ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև ամբողջ ժողովուրդն աջակցում է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին։
«Հույս ունենք, որ հաղթական թուրքական բանակը ամենակարճ ժամանակահատվածում հաղթանակ կտանի։ Ադրբեջանի հերոսները և երիտասարդները ցանկանում են կռվել Թուրքիայի բանակի շարքերում»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Գրում է Ermenihaber-ը։