Մադրիդի «Ռեալ»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Զինեդին Զիդանի հետ ունեցած հարաբերությունների մասին։
Զինեդին Զիդանի մարզչական գործունեության առաջին ամիսները թեթև չէին Կազեմիրոյի համար։ Նա Խորխե Վալդանոյին տված հարցազրույցում խոստովանել է, որ անհանգստացել է իր կարիերայի համար, երբ Զիդանը իր ձեռքն է վերցրել «Ռեալ»-ի ղեկը։
«Կապ չունի խաղի 12-րդ թե 90-րդ րոպեներն են ընթանում, ես գնդակի հետևից նույն ձևով եմ վազում. ամեն անգամ վազում եմ այնպես, կարծես դա վերջին հնարավորությունն է»։
Կազեմիրոն նաև խոսել է այն մասին, որ Հունվարին շատ քիչ խաղաժամանակ է ստացել.
«Ես հարցրի Զիդանին ՝ ի՞նչ է կատարվում, հիմա Հունվարն է և ես էլ ուզում «դեր» ստանալ, ես ցանկանում եմ խաղալ, շե՛ֆ»։
Զիդանը համաձայնեց ու պատասխան տվեց.
«Կազե, հանգիստ մնա՛, երբ սկսես խաղալ, այլևս կանգ չես առնի»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում AS-ն։
Հունվար ու Փետրվար ամիսներին Կազեմիրոն ընդամենը 21 րոպե է խաղացել, որից 20-ը «Էսպանյոլի» դեմ խաղում։ Մարտ ամսից Կազեմիրոն սկսեց մասնակցել հանդիպումներին ու այլևս կանգ չառավ։ Նա Զիդանի գլխավորությամբ «Սերուցքայիններ»-ի կազմում անցկացրել է 123 խաղ. ընդհանուր առմամբ 10,024 րոպե: