Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Լիխտենշտեյնի ընտրանուն։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
«Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպայի տարբեր քաղաքներից և, իհարկե, Հայաստանից Լիխտենշտեյն ժամանած բոլոր երկրպագուներին: Ցավում ենք, որ չարդարացրեցինք ձեր սպասելիքները:
Կփորձենք վերադառնալ ավելի ուժեղ»,-գրել է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ հրապարակելով տրիբունայից երկրպագուների լուսանկարները:
Հիշեցնենք, որ մեր հավաքականի կազմում 19-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Տիգրան Բարսեղյանը: