Շաբաթ օրը Ավստրալիայի Մելբուրն քաղաքի փողոցներ են դուրս եկել կիսամերկ բնապահպանները:
Կլիմայական փոփոխութունների դեմ պայքարող Extinction Rebellion սոցիալ-քաղաքական շարժման անդամները մինչև անդրավարտիքները մերկանալու երդումից հետո շարժվել են քաղաքի տարբեր փողոցներով ու ուշադրություն հրավիրել կլիմայի բարելավմանն ուղղված նոր քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության վրա:
Ավելի վաղ նույն շարժման անդամները Նյու Յորքում կարմիր ներկ էին լցրել «Գրոհող ցուլի» արձանի վրա, արյան նմանվող հեղուկով պատել էին Բրիտանիայի ֆիննախարարության շենքը, իսկ Բեռլինում փակել էին Բունդեսթագ տանող կամուրջը