Հոկտեբերի 18-ին Ազգային ժողովում տեղի կունենա խորհրդարանական լսումներ, որը կազմակերպել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:
Լսումները կանցկացվեն ժամը 10:00-ից սկսած խորհրդարանի նիստերի դահլիճում: Լսումները կրում են «Դիմակայուն Հայաստան» խորագիրը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից: