Այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 03։41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախ թաղամասի Օդանավակայանի փողոցում այրվում է բնակելի տնակ:
Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 04:23-ին, մարվել՝ 05:17-ին: Այրվել են տնակի փայտե երեսպատումը (մոտ 25 քմ) և գույքը:

