fbpx
Իրավական

Հայաստանի համար առաջին օրակարգը Սահմանադրության փոփոխությունն է. Նարեկ Այվազյան

Սահմանադրական դատարանի անդամների պաշտպանությունը կազմակերպում է Հայաստանում ՌԴ դեսպանը, ում չեն կարողանում ընդվզել գործող իշխանությունները: Դա փաստում են դեսպանի ու անդամների ոչ հրապարակային հանդիպումները, որոնց չի միջամտում և նկատողության արժանացնում մեր ԱԳՆ-ն, էլ չասեմ՝ ԱԱԾ-ն:

Հարցերը անձնավորվել են վերին աստիճանի, ու իրականում տեղ էլ կա, որ անձնավորվեն, բայց ինձ համար դրանք քրգործերի շրջանակներում կարող են տեղի ունենալ, ինձ համար խնդիրն ավելի ընդհանրական է՝ համակարգային, նույնիսկ՝ արժեհամակարգային:

Ոչ մի իշխանավոր, պաշտոնյա անփոխարինելի չէ` կլինի նախագահ, վարչապետ, թե ՍԴ անդամ կամ պատգամավոր, և ուրեմն, պետք էր դնել ՍԴ բոլոր անդամներին փոխելու միտքը ու չկենտրոնանալ Հրայր Թովմասյանի վրա՝ հույս ունենալով, որ մնացածը կենթարկվեն հլու-հնազանդ և կգործեն Մայր օրենքի շրջանակներում: Չստացվելու պարագայում էլ, որը ամենամեծ ալիքի ժամանակ անհնար էր չիրականանար, ու հիմա էլ, անհրաժեշտ է շուտափույթ կերպով իրականացնել Սահմանադրական փոփոխություններ ու վերջ դնել ռուսական ագիդայի տակ գտնվող Սահմանադրական դատարանին նոր ու ժողովրդականություն վայելող, ժողովրդի կողմից գրված ու ընտրված սահմանադրությունով և յուր դատավորներով:

Ինքնիշխանության ու սահմանադրական կարգի վերականգնումը Նիկոլին վարչապետ դարձնելը կամ Ռոբերտին բանտելը չէ, չնայած՝ անհրաժեշտ է: Մեր ինքնիշխանությունը սկսում է Սահմանադրությունից, երբ ընդունվել է, և սահմանադրականությունն իրականացնող անբասիր դատավորներից:

Հայաստանի համար առաջին օրակարգը Սահմանադրության փոփոխությունն է: Այդ փոփոխությունները պետք է իրականացնել Իսլանդիայի օրինակով՝ ժողովրդի հնարավորինս շատ մասնակցությամբ: Դրա միջոցով է հնարավոր Հայաստանը դարձնել այն պետությունը, որը մշտապես երազել ենք, որ լինի:

 

Հեղինակ՝ Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ