Մադրիդի «Ռեալը» դեռևս ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Նրանք մտադիր են սպասել մինչև 2021 թվականի ամռանը, երբ ֆուտբոլիստի պայմանագրի լրանալուն կմնա 1 տարի, ու հույս ունեն, որ Մբապեն նոր պայմանագիր չի կնքի ֆրանսիական ակումբի հետ։
Բայց ՊՍԺ-ն ձեռքերը ծալած չի նստի։ Նրանք կփորձեն Մբապեին պահել նոր պայմանագրի առաջարկով։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ է տեղափովել «Մոնակոյից»` 2017 թվականի ամռանը՝ վարձավճարով, իսկ 1 տարի անց փարիզյան ակումբը գնել է հարձակվողի ամբողջական տրանսֆերը 135 միլիոն եվրոյով։