Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում

Հրապարակող՝

Կյանքից հեռացել է Անդրես Խիմենոն. Marca

ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հայտնել է, որ փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին:

«Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:

Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ