Առնվազն 41 մարդ է տուժել հոկտեմբերի 16-ին Կատալոնիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ: Այդ մասին հայտնել է 20minutos թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների և արտակարգ ծառայությունների տվյալներին:
Ինչպես նշում է հրատարակությունը, առավել մեծ թվով մարդիկ են տուժել Բարսելոնայում, որտեղ բուժօգնության է դիմել 28 հոգի: Եվս հինգ մարդ տուժել է Ժիրոնայում:
«Առնվազն 20 մարդ է բերման ենթարկվել Կատալոնիայի ամբողջ տարածքում տարբեր հանրահավաքների ու ցույցերի ընթացքում բռնարարքներին մեղսակցության կասկածանքով»,-ինքնավարության իրավապահ մարմինների Twitter-ի հայտարարության մեջ։
Հրատարակության տվյալներով՝ չորեքշաբթի օրվա բողոքի ակցիաներին ընդամենը մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ: Հաղորդվում է, որ ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների վրա, ինչպես նաև հրկիզել են աղբարկղեր ու ավտոմեքենաներ: