Դանկելսկու տաճարում՝ եպիսկոպոս Դե Կարդենի դամբարանի ետնամասում, գիտնականները հայտնաբերել են մոտ տասնյակ քարե քանդակներ, որոնք ստեղծվել են 1420 թվականին: Հաղորդում է Historic Environment Scotland-ը:
Անսպասելի հայտնագործություն՝ եպիսկոպոսի գերեզմանի վրա տարվող աշխատանքների ժամանակ: Գիտնականները նկատել են, որ գերեզմանի կամարը պատից հեռացած է։ Պարզվել է՝ հակառակ կողմը զարդարված է փորագրված քանդակներով:
Նախ՝ հետին պատի քանդակներից մեկը նկարահանվել էր բարակ սմարթֆոնով: «Հնարավոր չէր լուսանկարել պրոֆեսիոնալ սարքով, նույնիսկ կոմպակտ թվային ֆոտոխցիկով, այնպես որ, մենք պետք է շնորհակալ լինենք բջջային տեխնոլոգիայի առաջընթացին», – ասում են գիտնականները:
Այնուհետև հայելու միջոցով հնարավոր դարձավ ավելի որակյալ լուսանկարներ ստանալ: Այս պատկերները օգտագործվել են նաև լավագույնս պահպանված քանդակի եռաչափ մոդելների ստեղծման համար: