«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Էշլի Քոուլը, ով սեպտեմբերին ավարտել էր ֆուտբոլային կարիերան, վերադարձել է «Չելսի» ու սկսել է մարզչական գործունեություն ծավալել։
Քոուլը մարզելու է «Չելսիի» Մ-15 թիմը։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։ 38-ամյա անգլիացին 20 տարվա ֆուտբոլային կարիերայից հետո մեկնարկում է մարզչական գործունեությունը։
Էշլի Քոուլը Լոնդոնյան ակումբի կազմում հանդես է եկել 2006-2014 թվականների ընթացքում։ «Չելսիի» կազմում 2012 թվականին նա նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
Քոուլի վերջին ակումբը եղել է «Դերբի Քաունթին»։