fbpx
Սպորտ

Մանչեսթեր Սիթին դժգոհ է, որ խաղերի ժամանակացույցը համընկնում է Սուրբ Ծննդյան տոների նախօրեի հետ

«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Օմար Բերադան պարզաբանել է թիմի ժամանակացույցը ՝ Պրեմիեր լիգայի խաղարկության առաջիկա խաղերի համար։

«Մենք հիասթափված ենք, որ ժամանակացույցը համընկնում է Սուրբ Ծննդյան տոների նախօրեի հետ: Պրեմիեր լիգայի խաղերը պահանջում են ֆուտբոլիստների  ֆիզիկական գերազանց պատրաստվածություն: Խորհուրդ չի տրվում երկու անգամ խաղալ 48 ժամվա ընթացքում։ Այդ դեպքում ֆուտբոլիստները չեն կարողանա լիարժեք վերականգնվել։

Հասկանում ենք, որ ժամանակացույցը կազմումը կարևոր գործոն է, բայց նաև պետք է մտածել խաղացողների բարեկեցության, սպորտի ազնվության և արտադրանքի որակի մասին:

Մենք բանակցեցինք լիգայի ղեկավարության հետ` այլ տարբերակներ քննարկելու համար, բայց վերջում ստիպված եղանք ընդունել մեզ ներկայացված ամսաթվերն ու ժամանակացույցը»,- ասել է Բերադան:

«Մանչեսթեր Սիթին» Դեկտեմբերի 27-ին արտագնա խաղում կխաղա «Վոլվերհեմփթոնի» հետ, իսկ Դեկտեմբերի 29-ին կընդունի «Շեֆիլդ Յունայթեդին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ