fbpx
Սպորտ

Մ20 Աշխարհի առաջնություն․ Արամ Հակոբյանը առաջատարներին զիջում է կես միավոր

Հնդկաստանում շարունակվում են աշխարհի մինչև 20 տարեկան երիտասարդների և աղջիկների առաջնությունները: Երեկ տեղի ունեցավ մրցաշարի 8-րդ տուրը:

Երիտասարդների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը մրցում էր առաջատար Եվգենի Շտեմբուլյակի հետ: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը ուներ որոշակի առավելություն, սակայն չկարողացավ իրացնել այն, և պարտիան ավարտվեց հաշտությամբ:

8-րդ տուրում կարևոր հաղթանակ տոնեց Արամ Հակոբյանը:

Հաղթանակ տոնեց նաև Արթուր Դավթյանը:

8-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում են 6.5-ական միավոր վաստակած երկու շախմատիստ: Արամ Հակոբյանը առաջատարներից հետ է կես միավոր, Շանթ Սարգսյանը վաստակել է 5.5, իսկ Արթուր Դավթյանը՝ 4.5 միավոր: 4.5 միավոր է վաստակել նաև աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիամ Ավետիսյանը:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ