fbpx
Սպորտ

Գոնսալոյի գլխի վրա կարեր են դրվել․ Սարին՝ Իգուայինի առողջական վիճակի մասին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է իր թիմի հարձակվող Գոնսալո Իգուայինի առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնում էSport Italia-ն:

«Գոնսալոյի գլխի վրա կարեր են դրվել: Բժիշկները կորոշեն՝ արդյոք նա գիշերն այնտե՞ղ կմնա: Նրա գիտակցությունը տեղում է, հստակ պատասխանում է հարցերին: Կարծում եմ՝ Իգուայինը մնացած թիմի հետ կվերադառնա Թուրին»,- ասել է Սարին:

Նշենք, որ Իգուայինը Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Լեչեի» հետ խաղի ժամանակ հակառակորդ թիմի դարպասապահ Գաբրիելի հետ բախումից հետո հարված ստացավ գլխին:

Բժշկական օգնությունը ստանալուց հետո արգենտինացին վերադարձավ խաղադաշտ ու ավարտին հասցրեց խաղը: Սակայն Իգուայինը խաղի ավարտից հետո տեղափոխվեց հիվանդանոց, որպեսզի բուժզննում անցնի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ